Դեյվիդ Բեքհեմը միշտ էլ մտերիմ է եղել թագավորական ընտանիքի հետ: Եվ հիմա ֆուտբոլիստը համոզված է, որ արքայազն Վիլլիամը և Քեյթ Միդլետոնը երեխային Դեյվիդ կանվանեն:
Վերջերս հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ նրան հարցրել են, թե ինչ անուն կսազեր երեխային նա ժպիտով պատասխանել է. "Դեյվիդը շատ լավ անուն է: Համոզված եմ, որ նրան կանվանեն Դեյվիդ":
Նա նաև խոսել է երեխայի ծնողների մասին. "Նրանք շատ են սիրում երեխաներ և շատ լավ ծնողներ կլինեն":
Հիշեցնենք նաև, որ Վիլլիամի խոսքերով երեխան կծնվի այս կամ մյուս շաբաթվա մեջ:
No comments:
Post a Comment