Վերջերս համերգներից մեկի ժամանակ Բիյոնսեն երգել է իր հիթերից մեկը երկրպագուների ձայնակցությամբ: Երկրպագուներից մեկը չի կարողացել ճիշտ շարունակել երգը, երբ Բիյոնսեն նրան է մոտեցրել բարձրախոսը: Երկրպագուն ձեռքին ուներ տեսախցիկ և այդ պահին վիդեո էր նկարահանում: Այդ պահին Բիյոնսեն ասել է. "Տեսնում ես, դու նույնիսկ չես կարողանում երգել, որովհետև զբաղված ես վիդեո նկարահանելով: Ես քո կողքին կանգնած եմ: Բաց մի թող այդ հնարավորությունը: Ցած դիր այդ գրողի տարած տեսախցիկը":
Տեսախցիկը իջեցնելուց հետո երկրպագուն շատ լավ կարողացել է շարունակել երգը: Իսկ Բիյոնսեն ասել է. "Այսպես ավելի լավ է":

No comments:
Post a Comment