Մի քանի օր առաջ պարզվեց, որ Ադամ Լևինը և մոդել Բեհատի Պրինսլուն նշանվել են: Վերջերս հարցազրույցներից մեկի ժամանակ Բեհատին պատմել է իր նշանադրության մատանու մասին:
- Սա 1930-ականների մատանի է: Ադամն է ընտրել ինձ համար: Նա այդ օրը մեկ ոտքի վրա նստեց իմ առջև և պարզեց մատանին: Ամեն ինչ իդեալական էր: Ես այնքան երջանիկ եմ, դեռ չեմ հավատում, որ մենք նշանվել ենք:
Հետագա պլանների մասին մոդելն ասել է, որ չեն պատրաստվում շուտ ամուսնանալ:
- Մենք դեռ վայելում ենք մեր օրերը: Հարսանիքի մասին խոսելը դեռ շատ վաղ է:
Վերջերս պապարացցիները Բեհատիին նկատել են փողոցում, որտեղ նա ընկերներին ցույց էր տալիս իր նշանադրության մատանին:




No comments:
Post a Comment