Wednesday, July 17, 2013

Էմմա Ռոբերտսին ձերբակալել են ընկերոջ վրա ձեռք բարձրացնելու համար: [E]



Վերջերս հայտնի դարձավ այն լուրը, որ 22-ամյա դերասանուհի Էմմա Ռոբերտսը ձերբակալված է: Պատճառն այն է, որ Էմման ծեծի է ենթարկել իր 26-ամյա ընկերոջը` Էվան Պիտերսին: Հարևանները տանից գոռոցներ լսելով ահազանգել են ոստիկանություն: Ոստիկանները ժամանել են հյուարնոց և տարել են նրան ոստիկանական բաժանմունք: Էվանի քիթը ջարդված է եղել և մարմնի վրա ատամների հետքեր են նկատել:
Սակայն Էմման այդքան էլ երկար չի մնացել ոստիկանությունում: Նրա հայրիկը` Էրիկ Ռոբերտսը ազատել է նրան:
Երևում է զույգը վիճել է և բանն անցել է կռվին: Եթե հարևանները չլինեին հնարավոր էր նաև ծանր վնասվածքներ լինեին:

No comments:

Post a Comment