"ԱՐԹՓՈՓ"–ը Մայքլ Ջեկսոնի "Thriller"-ի ժամանակների լավագույն ձայնասկավառակն է:[S]
Հայտնի ամերիկյան լրատվական կայքի՝ Examiner.com–ի, խմբագիրներին հաջողվել է լսել ԱՐԹՓՈՓի ձայնագրությունները։ Կայքը հայտնում է որ Interscope Records–ում շատ են անհանգստանում ԱՐԹՓՈՓԻ թողարկման կապակցությամբ, քանի որ այն տարվա ամենասպասված և բացի այդ միգուցե տարվա կամ տասնամյակի լավագույն ալբոմը լինի։ Ձայնագրման ստուդիայի պրոդյուսերի հետ զրույցում, պրոդյուսերը պնդել է որ ԱՐԹՓՈՓը Մայքլ Ջեքսոնի "Thriller" ալբոմի ժամանակաշրջանից հետո լավագույն ալբոմն է։ "Երբ դուք լսում եք երգերը, ձեր սիրտը կարծես սլանում է։ Դուք ուրախությունից լալիս եք և պարում։ "ԱՐԹՓՈՓ"–ը տիպիկ էլեկտրո– պարային ալբոմ չէ։ Այն բացարձակ նոր էտապ է։"– ասել է Interscope Records ձայնագրման ստուդիայի պրոդյուսերը։ Պրոդյուսերը նաև խոստովանել է, որ ալբոմը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ։ Նա նաև ասել է որ մոնսթրները կարող են հույսեր կապել 2014-ի ARTPOP Ball Tour–ի հետ:
No comments:
Post a Comment