

Տեղեկությունը գաղտնի էր պահվում եւ մամուլում հայտնվել է միայն մայիսի 8-ին:
Երեկույթը կազմակերպել էր Բրյուս Ջեները (Քիմի խորթ հայրը), ով տոնի առիթով Մալիբուի լողափին գտնվող իր առանձնատուն էր հրավիրել միայն ընտանիքի անդամներին եւ շատ մտերիմ ընկերների: Երեկոյի ավարտին տոնական հրավառություն է տրվել:

Նշենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը հրաժարվել էր դստեր՝ Նորթի լուսանկարների համար առաջարկված 4 մլն դոլարից: Ամերիկյան պարբերականներից մեկը, որի անվանումը չի հրապարակվում, նման գումար առաջարկել է այն բանից հետո, երբ Քիմն ինքն էր հայտարարել լուսանկարների վաճառքի մասին:
Նախապես Քարդաշյանը որոշել էր իր փոքրիկի առաջին լուսանկարները վաճառել 2 մլն դոլարով: Ստացված միջոցները պատրաստվում էր ուղղել բարեգործությանը:
No comments:
Post a Comment