Tuesday, July 9, 2013

Անջելինա Ջոլին ժամանել է Հավայան կղզիներ՝ ֆիլմ նկարահանելու:{V}


Հոլիվուդյան 38-ամյա դերասանուհի Անջելինա Ջոլին ժամանել է Հավայան կղզիներ՝ ֆիլմ նկարահանելու: Այս մասին տեղեկացնում էDaily Mail-ը:
Ջոլին կղզիներ է եկել որդիների՝ 11-ամյա Մեդոքսի եւ 9-ամյա Պաքսի հետ: տասնյակ երկրպագուներ դերասանուհուն դիմավորել են օդանավակայանում եւ ինքնագիր խնդրել: Անջելինան ոչ ոքի չի մերժել:
 
Աստղը մտադիր է կղզիներ բերել նաեւ մյուս 4 երեխաներին: Այստեղ դերասանուհին նկարահանելու է Unbroken ֆիլմը՝ Լաուրա Հիլենբրանդի վեպի հիման վրա:
 
Անջելինան սպասում է նաեւ Բրեդ Փիթի ժամանելուն: Ամբողջ ընտանիքը կղզիներում կմնա 8 շաբաթ: Այդ ընթացքում նախատեսվում է ավարտել ժապավենի նկարահանումները:
 
Նշենք, որ վերջին շրջանում Փիթը, Ջոլին եւ երեխաները շատ են ճամփորդում: Նրանք 3 օրվա ընթացքում եղել են Լոնդոնում, Փարիզում եւ Բեռլինում: Ճանապարհորդության նպատակը Բրեդ Փիթի գլխավոր դերակատարմամբ World War Z նոր ֆիլմն էր:
 
Հիշեցնենք, որ Ջոլին հունիսի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանի ժամանակ ելույթ էր ունեցել ռազմական հակամարտությունների ժամանակ կանանց հանդեպ բռնության մասին զեկույցով: Անջելինա Ջոլին խիստ քննադատել էր այդ հարցում ՄԱԿ-ի անգործությունը:

No comments:

Post a Comment