Friday, July 12, 2013

Լեդի Գագան կիսամերկ զբոսնել է Նյու Յորքում :[V}


Լեդի Գագան Նյու Յորքում շոգի դեմ պայքարի սեփական միջոցն է գտել:
Daily Mail-ի փոխանցմամբ, 27-ամյա երգչուհին որոշել է 30 աստիճան շոգից փրկվել՝ փողոց դուրս գալով կարճ կիսաշրջազգեստով եւ կրծկալով: Գագան անցորդներին ցնցել է նաեւ հսկայական կոշիկներով, որոնք ավտոմեքենա նստելուց հետո ցուցադրել է՝ պատուհանից դուրս հանելով ոտքերը:
  
Հիշեցնենք, որ վիրահատությունից հետո Լեդի Գագայի առաջին համերգը կայանալու է սեպտեմբերին, Լոնդոնում:
  • The Sun-ի փոխանցմամբ, երգչուհին հանդես է գալու London’s Roundhouse դահլիճում, որտեղ շուրջ 3 հազար մարդ կարող է տեղավորվել:

Շոուի համար Գագան 500 հազար ֆունտ է ծախսելու: London’s Roundhouse-ը հայտնի է նրանով, որ այնտեղ ժամանակին համերգներ են տվել ռոք երաժշտության հսկաներ ROLLING STONES-ը, LED ZEPPELIN-ը եւ Ջիմի Հենդրիքսը:
Նշենք, որ հունիսի վերջին Լեդի Գագան վիրահատությունից հետո առաջին անգամ բեմ դուրս եկավ:
Նա ելույթ ունեցավ Նյու Յորքում անցկացված միասեռականների շքերթի շրջանակում: Գագան ակտիվորեն աջակցում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին, որոնք նրա երկրպագուների շարքում բազմաթիվ են:
Հիշեցնենք նաեւ, որ Լեդի Գագայի մոմե արձանը վերջերս տեղադրվել էր Փարիզի մոմե արձանների հայտնի «Գրեւեն» թանգարանում:

No comments:

Post a Comment