Friday, July 12, 2013

Ռիհանան Մոնակոյում համերգը 3 ժամ ուշացումով է սկսել :{V}


Ճանաչված երգչուհի Ռիհանան, ով Diamonds World Tour համերգային շրջագայությամբ Եվրոպայում է, Ֆրանսիայից, Դանիայից եւ Լեհաստանից հետո ուղեւորվել է Մոնակո: Այս մասին տեղեկացնում էThe Sun-ը:
 
Երկրպագուները համերգի տոմսերի համար 520 ֆունտ սթեռլինգ էին վճարել (շուրջ 800 դոլար): Իսկ երգչուհին, անհայտ պատճառներով, 3 ժամ ուշացել է:
 
Բեմ դուրս գալով՝ Ռիհանան անմիջապես սկսել է երգել: Նա նույնիսկ չի բացատրել ուշանալու պատճառները եւ ներողություն չի խնդրել երկրպագուներից:
Rihanna on stage in Monaco
Rihanna performs in Monaco
Rihanna performs in white fifties style dress in Monaco
Նշենք, որ ավելի վաղ Ռիհանան ժամանակ էր գտել մասնակցել Փարիզի Grand Palais-ում անցկացվող Chanel-ի նորաձեւության ցուցադրությանը: Այստեղ Կառլ Լագերֆելդը ներկայացնում էր ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուն:
Հավելենք, որ հունիսի 30-ին Լոս Անջելեսում կայացած Black Entertainment Television (BET) Awards-2013 երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Ռիհանան արժանացել էր մրցանակի՝ որպես R&B/Pop լավագույն երգչուհի:

No comments:

Post a Comment