Անջելինա Ջոլին երեխաների հետ հեռացել է Հավայան կղզիներից:[V}
- 38-ամյա հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, ով երկու օր առաջ ժամանել էր Հավայան կղզիներ՝ ֆիլմ նկարահանելու, լքել է կղզիները: Այս մասին գրում է Daily Mail-ը:
- Ջոլին որդիների՝ 11-ամյա Մեդոքսի եւ 9-ամյա Պաքսի հետ վերադարձել է Լոս Անջելես: Պաքսն ամենուր իր հետ տանում է մանուշակագույն արջուկը, եւ Հավայան կղզիները բացառություն չէին:
- Նշենք, որ Ջոլին Հավայան կղզիներում նկարահանելու է Unbroken ֆիլմը՝ Լաուրա Հիլենբրանդի վեպի հիման վրա:
- Հավելենք, որ վերջին շրջանում Փիթը, Ջոլին եւ երեխաները շատ են ճամփորդում: Նրանք 3 օրվա ընթացքում եղել են Լոնդոնում, Փարիզում եւ Բեռլինում: Ճանապարհորդության նպատակը Բրեդ Փիթի գլխավոր դերակատարմամբ World War Z նոր ֆիլմը ներկայացնելն էր:
- Հիշեցնենք, որ Ջոլին հունիսի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանի ժամանակ ելույթ էր ունեցել ռազմական հակամարտությունների ժամանակ կանանց հանդեպ բռնության մասին զեկույցով: Նա խիստ քննադատել էր այդ հարցում ՄԱԿ-ի անգործությունը:
- Իսկ օրերս Անջելինային, ով քաղցկեղի վտանգի պատճառով կաթնագեղձի վիրահատություն էր տարել, լրագրողները նկատել էին կրծքի հատվածում խորը կտրվածքով շապիկով:
No comments:
Post a Comment