Հուլիսի 16-ին Մայլի Սայրուսը հարցազրույց է ունեցել Նյու Յորքյան Z100 ռադիոյի հետ: Մայլին առաջին անգամ պետք է ելույթ ունենա iHeart Festival-ում եւ նա մի փոքր պատմել է իր տպավորությունների մասին:
«Այն անվավատալի է լինելու: Ես անչափ ուրախ եմ, քանի որ առաջին անգամ եմ ելույթ ունենալու այդտեղ: Իմ կյանքում կարող է պատահել ամենինչ, բայց դա հիանալի է»:Մայլին խոսել է իր եւ Ջասթին Բիբերի համագործակցության մասին:
«Ես Ջասթինի հետ երգ եմ ձայնագրել իր ալբոմի համար, բայց դրա մասին ոչինչ չեմ կարող պատմել»:Այդուհանդերձ Մայլին ասել է, որ Twerk-ը իրեն չի հետաքրքում:
Դրանից հետո լրագրողը Մայլիին ցույց տվեց մի հոլովակ, որտեղ մի տղա ոչ պարկեշտ մտքեր է արտահայտում Մայլիի հանդեպ եւ լրագրողը հարցնում է, արդյոք Մայլին չհոգնեց անդադար լսելով «սեքսուալ» բառը:
«Ես ընդունում եմ, որպես հաճոյախոսություն.... էհ.... Ես ժամեր եմ անցկացրել յոգայի դասերում, դրանք չլսելու համար»:
No comments:
Post a Comment