Վերջերս Մայլի Սայրուսի անունը չի հեռանում СМИ-ից: Այս անգամ խոսակցությունների պատճառը Մայլի Սայրուսի և իռլանդացի երգչուհի` Շինեյդ Օ'Քոնորի վեճն է:
Վեճն առաջացել է նրանից հետո երբ Մայլին հարցազրույցներից մեկում ասել է, որ " Wrecking Ball"-ը նկարահանելիս նա ոգեշնչվել է Շինեյդի "Nothing Compares 2 U" տեսահոլովակից: Այս մասին Շինեյդը իր թվիթերի էջում գրել է.
- Դուք թաքցնում եք ձեր տաղանդը: Բացի վատ մեկնաբանություններից ոչինչ չեք ստանա: Դուք բավականին տաղանդավոր եք և մի թողեք, որ կարիերան ձեզ անբարոյական դարձնի:
- Ամանդա Բայնես ... Եղել ես ...
- Այսօր օրիորդ Սայրուսը ինձ հիշեցրեց իմ երկու տարի առաջ գրած թվիթերը: Ես այդ ժամանակ այդքան էլ լավ վիճակում չէի, վերականգնողական կենտրոնում էի: Նա դա արել է, որ ինձ ցավ պատճառի: Խնդրում եմ ինձ էլ այդ հարցերով չդիմեք:
- Իմ փաստաբանները դեռ կխոսեն քեզ հետ:Հուսով եմ ներողություն կխնդրես Ամանդայից և այն մարդկանցից ում նեղացրել ես:
- Շինեյդ, ես ժամանակ չունեմ, որ քեզ երկար նամակ ուղարկեմ, որովհետև SNL-ի նկարահանումներին պետք է մասնակցեմ: Եթե ուզում եք մենք կհանդիպենք և կխոսենք այդ մասին:
- Ես ցանկություն չունեմ ձեր հետ հանդիպելու: Ձեզ հինգ րոպեն էլ է հերիք, որ ներողություն խնդրեք և ջնջեք վատ նամակները իմ հասցեին: Եթե դուք դա չանեք ես կդիմեմ դատարանին: Ես չեմ ուզում ձեզ վատություն անել, բայց եթե դուք չեք ուզում ներողություն խնդրել ինձ ցավ պատճառելու համար ուրեմն ես կանեմ դա:
No comments:
Post a Comment