"Glee " հեռուստասերիալի երկրպագուների համար ուրախություն էր հինգերորդ եթերաշրջանի նկարահանումների սկսվելը: Մի կողմից նրանք ուրախ են, որ տեսնելու են նոր սերիաներ, իսկ մյուս կողմից տխուր են, որ սերիալում էլ չեն տեսնելու Քորի Մոնտեյտին:
Արդեն պատրաստ է "Glee " հեռուստասերիալի նոր սերիան նվիրված Քորի Մոնտեյտի հիշատակին: Սերիան կոչվում է "Մնաս բարով, Ֆինն": Պրոդյուսերների խոսքերով այդ սերիայի սցենարի գրելուն նաև մասնակցել է Քորիի ընկերուհին` Լիա Միշելը:
Ավելի ուշ սերիալի հեղինակները հայտնեցին, որ սերիալը կավարտվի 2015թ.-ին: Սակայն երկրպագուները այդքան էլ չտխրեցին, որովհետև մինչև 2015թ. դեռ երկար ժամանակ:
No comments:
Post a Comment