Friday, October 4, 2013

Աստղերը հայտնում են իրենց կարծիքները,Մայլիի նոր կերպարի վերաբերյալ:[S]


Ռոբին Թիկ. "Մենք Մայլիի հետ շատ լավ ժամանակ ենք անցկացրել:Նա շատ լավ աղջիկ է և գործընկեր:Նա դուրս եկավ բեմ,որպեսզի ցնցի բոլորին և դա նրա մոտ ստացվեց":

Բիլլի Ռեյ Սայրուս."Դժվար է հավատալ,որ քո փոքրիկ աղջիկը մեծացել և հասուն կին է դարձել:Նրա ամեն արարք ապշեցնում է ինձ,բայց նա միշտ մնում  է իմ Մայլին":

Փինկ. "Նա շատ տաղանդավոր է և գեղեցիկ:Բայց երգելու փոխարեն,նա դուրս է գալիս բեմ և անում այսպիսի բաներ:Նա խաբում է և մեզ,և իրեն:Նա  ավելի լավ ելույթներ է ունեցել":

Ջասթին Թիմբերլեյք."Ես չեմ պատրաստվում քննադատել Մայլիին:Նա ուղղակի փորձում է հայտնել մեզ,որ նա արդեն կին է:Դա ոչ Գրեմմին էր,ոչ էլ Օսկարը,այլ VMA-ն":

Լեդի Գագա."Կարծում եմ,որ բոլորը պետք է հանգստանան և հանգիստ թողնեն նրան:Սա փոփ-երաժշտության աշխարհն է:Յուրաքանչյուրս կարող ենք հանդես գալ,ինչպես որ ցանկանում ենք,իսկ եթե ձեզ դուր չի գալիս,ուղղակի փոխեք ալիքը":

Սայմոն Քոուլ."Վերջին իմ հարցազրույցների ընթացքում,ինձ միշտ հարցնում են Մայլիի մասին:Հավատացած եղեք,որ "Հանահ Մոնտանա"-յի ժամանակներում այսպես չի եղել":

 Հայդի Քլում."Մի կողմից ինձ դուր է գալիս նրա օրիգինալ լինելու ցանկությունը և դա նրա մոտ շատ լավ է ստացվում:Բայց մյուս կողմից,արդյոք կցանկանայի,որ աղջիկս նրա նման հագնվեր?Ոչ:Ցանկանում եմ,որ նա կրկնօրինակեր նրա ելույթները?Միանշանակ ոչ":

 Բրիթնի Սփիրս." Յուրաքանչյուր հիշվող ելույթ ,դառնում է քննադատության առարկա:Ես կարծում եմ,որ նա ճիշտ է կատարում իր աշխատանքը,այսինքն անում է այն,ինչ ցանկանում է: Ես աջակցում եմ նրան":

One Direction."Ելույթը ուղղակի անսպասելի էր:Նա շատ ամաչկոտ է և սա հնարավորություն էր,որ նա բացվեր:Չենք հասկանում,ինչու են բոլորը դրա մասին խոսում?":

Սելենա Գոմես."Կարծում եմ,որ Մայլիի և Ռոբին Թիկի ելույթը ուղղակի հրաշալի էր:Ես ցնցված եմ":

Նե-Յո."Դա Մայլիի կյանքն է և ով եք դուք,որ դատեք?":

Շեռ."Ես հնաոճ չեմ:Նա կարող էր ամբողջությամբ մերկ դուրս գալ բեմ և ցնցել բոլորին ,ես կաջացեի նրան:Բայց նա չի կարողանում պարել,նա շատ տգեղ մարմնի կազմվածք ունի և ընդհանրապես նրա երգը ուղղակի հիմարություն էր":

Ջոնաս եղբայրներ."Նա շատ խելացի է:Մենք միշտ դա իմացել ենք:Դա զվարճալի էր,մենք նույնիսկ ծիծաղում էինք:Բայց Մայլին ավելի լավ ելույթներ է ունեցել":

Ադամ Լամբերտ."Դա նրա գործն է,եթե ձեզ դուր է եկել ,ապա ավելի լավ..Մենք` բոլորս շատ ենք քննադատում նրան":

Ռիտա Օրա."Ես երբեք չեմ քննադատում:Ես չեմ քննարկել  նույնիսկ Մադոննային:Կարծում եմ,որ ոչ ոք չի կարող ճիշտ դատել":

Իգգի Ազալեան."Ես նույն պարը պարել եմ երկու տարի առաջ:Երևի նա դիտել է իմ տեսանյութը և որոշեշ շարժումներ մցնել իր պարի մեջ":

 



No comments:

Post a Comment