Saturday, June 1, 2013

Ամենանորաձև աստղային երեխաները: [E]



Այսօր ամբողջ աշխարհը տոնում է Երեխաների պաշտպանության օրը: Այս օրվա կապակցությամբ հիշենք բոլոր աստղային փոքրիկներին, ովքեր ուշադրություն են գրավում իրենց նորաոճ հագուստներով:

Հարպեր Բեքհեմ

Բեքհեմների ընտանիքը ամենափոքրիկ անդամը Հարպերը շատ է սիրում միշտ ուշադրության կենտրոնում լինել: Նրա  մայրիկը մեծ ուշադրություն է դարձնում Հարպերի հագուստին, այդ պատճառով Հարպերը  միշտ նորաձև է: Վիկտորիա Բեքհեմը արգելում է նրան շպարվել, սակայն Հարպերին դա ընդհանրպաես հարկավոր չէ: Նա միշտ գեղեցիկ է և  նորաոճ:


Ֆլին Բլում

Միրանդա Քերրի և Օրլանդո Բլումի տղան նույնպես ամենանորաձև փոքրիկների շարքում է: Մայրիկը - բեմի աստղ և հայրիկը - տաղանդավոր դերասան նրա ոճի վրա միշտ ուշադրություն են դարձնում, որպեսզի իրենց տղան լինի ուշադրության կենտրոնում իր նորաոճ հագուստով:


Սուրի Կրուզ

Քեթի Հոլմսի և Թոմ Կրուզի դստրիկը` Սուրին ետ չի մնում մյուսներից իր նորաձևությամբ: Ճիշտ  է Քեթի Հոլմսը և Թոմ Քրուզը բաժանված են և Քեթին նրան մենակ է մեծացնում, սակայն մայրիկը շատ լավ կարողանում է երեխային միշտ ապահովել գեղեցիկ հագուստով:

Օնոր Ուորրեն

Ջեսսիկա Ալբայի և Կեշ Ուորրենի աղջնակը միշտ աչքի է ընկնում իր նորաձև էքսպերիմենտներով: Նա հաճախ հագնում է զգեստ, կաշվե բաճկոն և երկարաճիտ կոշիկներ:


Հարլոու Մեդդեն

Հոլլիվուդյան դերասանուհի Նիքոլ Ռիչիի դստրիկի ոճի  տեսնելով շատերն են առաջարկել նրան մոդել դառնալ: Ինչպիսի մասնագիտություն կընտրի նա դեռ պարզ չէ, սակայն այն փաստը, որ նրա զգեստապահարանը լի է տարբեր, բայց նորաոճ հագուստով դա հաստատ է:


Քինգստոն Ռոսսդեյլ

Գվեն Ստեֆանիի և Գեվանի Ռոսսդեյլի տղան շատ հաճախ է փոխում ոճը, մազերի գույնը և ձևը: Սակայն այդ փոփոխությունները միշտ հաջող են լինում:


Լուրդես Լեոն

Մադոննայի 16 ամյա աղջիկը արդեն հայտնի է դարձել: Նա մայրիկի հետ ներկա է եղել  Material Girl-ի երիտասարդների համար նախատեսված հագուստի պրեզենտացիային, նկարահանվել է Celebration տեսահոլովակում և խաղացել է Մադոննայի "Մենք հավատում ենք սիրուն" ֆիլմում:
Նա միշտ ուշադրության կենտրոնում է լինում իր նորաձևությամբ և նրա ոճը շատ լավ օրինակ է երիտասարդների համար:


Ջադեն Սմիթ

Վիլլ Սմիթը 14 ամյա տղան արդեն ունի իր սեփական ոճը և զբաղվում է հագուստի դիզայնով: Նա էլ  արդեն հայտնի է և շատերի սիրելին է: Երկրպագուներն էլ նրան սիրում են հատկապես իր յուրահատուկ ոճի համար:




No comments:

Post a Comment