Tuesday, June 4, 2013

Հետաքրքիր փաստեր Անջելինա Ջոլիի մասին: [E]


Այսօր հունիսի 4-ն է և իր ծննդյան օրն է նշելու Հոլլիվուդի ամենագեղեցիկ և ազդեցիկ կանանցից  մեկը` Անջելինա Ջոլին: Նա այսօր դարձավ 38 տարեկան:  Այս առիթով մենք ձեզ ենք ներկայացնում  հետաքրքիր փաստեր նրա մասին:


1. Նրա ամբողջական անունն է` Անջելինա Ջոլի Վոյտ: Ջոլին նրա երկրորդ անունն է, իսկ Վոյտ ազգանունից նա հրաժարվել է:

2. Նա ծնվել է ժամը 9:09-ին:

Անջելինա Ջոլին մանուկ հասակում

3.Նրա կնքամայրը դերասանուհի` Ժակլին Բիսսետն է, իսկ կնքահայրը ռեժիսոր` Մաքսմիլիան Շելլը:

Մաքսիմիլիան և Ժակլին

4. Անջելինա Ջոլին ամենից շատ մտերիմ է իր եղբոր` Ջեյմս Հեյվեոնի հետ:

Անջելինան եղբոր հետ

5.Անջելինա Ջոլին ունի մոտ 20 դաջվածք:


6. Անջելինան ձախլիկ է:

7. Նա կրում է լինզաներ, որովհետև խնդիրներ ունի տեսողության հետ:

8. Նա շատ է սիրում թռչող փղիկի` Դամբոյի մասին մուլտֆիլմը: Նա խոստովանել է, որ հուզվում է այն էպիզոդի ժամանակ, որտեղ Դամբոն սկսում է թռչել:

9. 14 տարեկանում նա սկսել է իր մոդելի կարիերան:


10. Ջոլին նկարահանվել է The Rolling Stones-ի Anybody Seen My Baby տեսահոլովակում:

11. Ջուլիա Ռոբերտսից և Քամերոն Դիազից հետո նա երրորդ դերասանուհին էր, որ մի ֆիլմի համար ստացավ 20 միլլիոն դոլլարից ավել գումար:

12. Անջելինա Ջոլին երեք անգամ արժանացել է "Ոսկե գլոբուս" մրցանակին:

13. 2000թ.-ին նա ստացել է "Օսկար"  "Girl, Interrupted" ֆիլմի համար:

Ջոլին "Girl, Interrupted" ֆիլմում

14. Անջելինան ունի ինքնաթիռ վարելու վարորդական իրավունք:

15. Դերասանուհին ունի իր սեփական դանակներ հավաքածուն:

16. Մի ժամանակ նա տանը օձ էր պահում:

17. Նա ամունսացել է երկու անգամ: 1996թ.-ին ամուսնացել է դերասան Ջոննի Լի Միլլերի հետ: Մի տարի հետ նրանք բաժանվել են: 2000թ.-ին նա ամուսնացել է դերասան  Բիլլի Բոբ Տորնտոնի հետ: Նրանք բաժանվել են երեք տարի հետո:

Անջելինան Ջոննիի հետ

Անջելինան Բիլլիի հետ

Անջելինան Բրեդ Փիթի հետ

18. Նա ունի 6 երեխա: Մանկատնից վերցրել է` Մեդոկս Չիվանին, Պակս Տյենին և Զախարի Մարլիին, իսկ նրա հարզատ երեխաներն են`  Շայլո Նուվելը, Նոկս Լեոնը և Վիվիեն Մարշելին:

19. Նրա մեջ հոսում է  չեխական և ամերիկական արյուն:

20. Նա խոստովանել է, որ իր գումարի մի մասով ապրումէ, մյուս մասը գտնվում է բանկում, իսկ մյուս մասով բարեգործություններ է կատարում:










No comments:

Post a Comment