Monday, June 24, 2013

Ի՞նչ է կարծում Շեր Լլոյդը օրինակելի կնոջ կերպարի մասին: [L]


Վերջերս Շեր Լլոյդը հարցազրույց  է ունեցել Teen.Com-ի հետ: Նրան հարցարույցի ժամանակ հարցրել են, թե կա արդյոք որեւէ կին, ումից կարելի է լավ օրինակ վերցնել:
Լրագրող: Կա՞ այնպիսի երգչուհի, ումից թինեյջերները կարող են լավ օրինակ վերցնել:
Շեր:  Անկասկած այդ աղջիկը Արիանա Գրանդեն է: Նա շատ շատ լավն է: Իսկ երեխաները իմ կարծիքով պետք է օրինակ վերցնեն Մայլի Սայրուսից: Նա ինչ-որ անում է հիմա ինձ շատ է դուր գալիս: Ճիշտ է նա հիմա շատ է ռիսկի դիմում, բայց դա ապացուցում է, որ նա ունի ձգտում: Կարծում եմ, որ դա հենց այն է, որը երիտասարդ աղջիկները կարող են Մայլիից վերցնել: Լավ է նորություններ մտցնել կյանքում: Հույս ունեմ, որ իմ երկրպագուները նույն կարծիքին են:

No comments:

Post a Comment