Օրերս համացանցում հայտնվեցին Մայլի Սայրուսի նոր ֆոտոսեսսիան Cosmopolitan ամսագրի համար: Մայլին նաև հարցազրույղ է տվել ամսագրին: Ձեզ ենք ներկայացնում հատվածներ այդ հարցազրույցից:
Մայլին VMA MTV-ի ելույթի մասին:
- Երբ բոլորը խոսում էին ելույթիս մասին ես հարցրեցի. "Դուք, ինչ է երբեք չեք տեսել իմ "We can't stop" տեսահոլովակը? Մրցանակաբաշխությունը ահավոր ձանձրալի կլիներ, եթե չլինեի ես: Միթե ոչ ոքդ հումորի զգացում չունեք? Ես ուղղակի զվարճացնում էի փոփ-ինդուստրիային և վերջ:
- Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, ով է ինձ քննադատում: Ես կարծում եմ, որ մարդիկ ամեն ինչ կտաին իմ տեղը լինելու համար, որովհետև ես երբեք ինքս ինձ չեմ ստում: Ես միշտ ինքս ինձ ասում եմ, որ ես լավ մարդ եմ և երբեք վատություններ չեմ անում:
Ընկերների մասին:
- Ես պաշտում եմ Քենի Վեսթին: Նա միշտ ինձ աջակցում է: Մենք իրար մրցակիցներ չենք: Իսկ ընկերությունը Քեթի Փերրիի հետ ուղղակի հրաշալի է:
Երկրորդ կեսի մասին:
- Երաժշտություն - ահա իմ երկրորդ կեսը: Մեզ մոտ իսկական սիրավեպ է և ինձ ուրիշը պետք չէ: Աստված ինձ չի ստեղծել նրա համար, որ բողոքեմ:
Մայլի Սայրուսի կարծիքով մենք մեկ կյանք ենք ապրում և պետք է երջանիկ լինենք և երջանկացնենք մյուսներին:
No comments:
Post a Comment