Ամերիկուհի,երգչուհի Քեթի Փերրին,արդեն մեկ տարուց ավելի է ,ինչ հանդիպում է երաժիշտ Ջոն Մայերի հետ:Զույգը արդեն հասցրել է մեկ անգամ բաժանվել և նորից միանալ:«W» ամսագրին տված հարցազրույցում երգչուհին բացահայտում է,որ նա դեռ նոր է հասկանում,թե ինչ է զգում Ջոնի նկատմամբ:
Քեթիի խոսքերով,նա մինչև ականջները սիրահարված է Ջոնին.
- Ես երկար ժամանակ է նրան եմ սիրահարված եղել և այնպես եղավ,որ մենք շատ հարմար ենք միմյանց:
Բացի այդ,Քեթին ասաց,որ տեսնում է իրեն Ջոնի կնոջ դերում և նույնիսկ պատրաստ է ամուսնանալ նրա հետ:
No comments:
Post a Comment