Thursday, October 31, 2013

Քելլի Օսբորնը վիրավորել է Լեդի Գագային: [S]


Հոկտեմբերի 27-ին Քելլի Օսբորնը նշում էր իր 29-ամյակը:Նույն այդ օրը Լեդի Գագան ելույթ է ունեցել բրիտանական  «The X Factor»-ին,որտեղ ներկա է եղել Քելլիի մայրը`Շերոն Օսբորնը:Գագան շնորհավորել է Քելլիին և ծննդյան տորթ նվիրել նրան,Շերոնի միջոցով: Եվ ահա Քելլին գրեց իր թվիթերում.

  • Չեմ ցանկանում կոպիտ և անշնորհակալ լինել,բայց ինչու անձամբ չես հանձնում ինձ այդ տորթը,այլ տալիս ես մորս,ով կիլոմետրերով հեռու է ինձանից:

Գագան պատասխանել է.

  • Ես չգիտեի,որ ծննդյանդ օրն է:Տորթը տրվել է համերաշխության առիթով:Շնորհավոր Քելլի:

Բայց Քելլին ավելի կոպիտ պատասխանեց Գագային.

  • Ստեֆանի,վերջացրու այս ամենը:Դու այնքան ետ ես ընկել,բայց քեզ առաջինն ես երևակայում:Ես ապրում եմ իմաստի համար,ոչ թե ծափահարությունների:

Այս ամենը նա գրել է Թվիթերում և Ինստագրամում:Հաջորդ օրն աղջիկը փոշմանել է կարծես և գրել հետևյալը.

  • Ես երեկ ինձ երեխայի պես պահեցի:Ավելի լավ է զանգես ինձ և մենք միասին որոշենք այս խնդիրները,ես չեմ ցանկանում պատերազմել:

Գագան ոչինչ դեռ չի պատասխանել:

No comments:

Post a Comment