Saturday, October 26, 2013

Ավրիլ Լավինի "GLAMOHOLIC" ամսագրի հարցազրույցը: [S]



  • Ձեր նոր ձայնասկավառակը,որը կրում է ձեր անունը,դուրս կգա վաճառքի նոյեմբերի 5-ին:Ինչ է ձեզ համար այս ձայնասկավառակը?

Ավրիլ: Երբ ես ստեղծում  էի այս ձայնասկավառակը,սա մեծ աշխատանք էր ինձ համար:Այստեղ կա փոփ-ռոք,բալլադներ,էլեկտրո և ակուստիկներ:Ես այնպես եմ արել,որ այս ձայնասավառակը ներկայացի ամբողջությամբ ինձ:

  • Որն էր ստեղծման ամենակարևոր միտքը?

Ավրիլ: Ամենակարևոր միտքն այն էր,որ ես աշխատում էի ամուսնուս հետ:Սա յուրահատուկ փորձ էր բոլորիս համար:

  • Այս ձայնասկավառակը շատ բազմազան է:Որ երաժշտության տեսակն եք համարում հատուկ?

Ավրիլ: Հետաքրքիր էր ավեալցնել էլեկտորնիկան երգերիցս մեկի մեջ:Ես երբեք դեռ այդպիսի բան չէի արել:Ես աշխատել եմ նոր մարդկանց հետ,դա շատ հետաքրքիր էր ու զվարճալի:Ես հաճույքով սովորում էի երաժշտության նոր տեսակները:

  • Դուք ձեր մյուս հարցազրույցներում ասել եք,որ "Bad Girl"-ը ձեր սիրելին է:Ինչով է դա պայմանավորված?

Ավրիլ: Աշխատանք Մերլին Մենսոնի հետ:Դա աներևակայելի փորձ էր ինձ համար:Նա շատ տաղանդավոր է, և երգն էլ ապացուցում է դա:

No comments:

Post a Comment