Լեգենդար «Bon Jovi» ռոք խմբի մենակատար Ջոն Բոն
Ջովին իրականացրել է իր հավատարիմ երկրպագուհու կյանքի երազանքը:
Բրանկա անունով այս աղջիկը ակտիվ է եղել սոցիալական
կայքերում` իր սիրելի երաժշտին հրավիրելով իր հարսանյաց արարողությանը: Բոն Ջովիին
շատ են այսպիսի առաջարկներ անում, բայց աղջիկը որոշել է փորձել բախտը, չնայած նա
մեծ հույսեր կապելիս չի եղել:
Աղջիկը մինչև վերջ չէր կողմնորոշվում, թե երբ
նշանակել իր հարսանիքի օրը, քանի որ ամեն-ինչ կախված էր Բոն Ջովիի
շրջագայությունից, որի շրջանակներում նա պետք է ելույթ ունենար նաև Լաս-Վեգասում:
Նրա ելույթի և աղջկա հարսանիքի օրը համընկել են և երգիչը, այցելելով հարսանիքին, ոչ
միայն դարձավ երեկոյի գլխավոր դեմքը, այլև աղջկան ուղեկցեց մինչև խորան:
No comments:
Post a Comment