Կանադուհի այս երգչուհին ասպարեզ է դուրս եկել 10 տարի առաջ և հասել մեծ բարձրունքների:Պետք է նկատել,որ իր գործունեության ընթացքում Ավրիլը շատ է փոխվել:Երկրպագուները հետևել են նրա կերպարանափոխություններին,սքեյթ քշոց աղջկանից մինչև արքայադուստր: Ահա երգչուհի ուզում է պատմել,թե ինչպես է փոխվել 10 տարվա ընթացքում:
Ավրիլը հիշեց,թե ինչպես էր իր նոր ձայնասկավառակի`«Under My Skin» ,թողարկման շրջանակներում այցելել Ճապոնիա 2004թվականին:
- Մեզ զգուշացրել էին,որ բազմությունը գալու է բջջայիններով,որոնք ունեն տեսախցիկներ և եթե ես տեսնեմ ինչ-որ իր,ապա դա տեսախցիկ է լինելու:ԱՄՆ-ում դեռ այդպիսի բան չէր եղել:
- Երբ դու աստղ ես ամեն ինչ պտտվում է քո շուրջը`դու և միայն դու:Ես փորձում եմ տարբերել իմ բեմական կյանքը անձնականից:Շոուի ժամանակ ես մի մարդ եմ,իսկ տանը մեկ այլ:Ահա թե ինչու ես տեղափոխվեցի Լոս Անջելես:Ես հասկանում էի,որ չէի կարողանում լինել ինքս ես,երբ վերադառնում էի շրջագայությունից տուն:Երբ ես այցելե էի Ֆրանսիա,ես ընդհանրապես մոռացել էի,որ երգչուհի եմ:Լինել ռոք աստղ և այցելել խնջույքների շատ լավ է,բայց հիմա ես 28 տարեկան եմ և մտածում եմ այլ բաների մասին:
No comments:
Post a Comment