28-ամյա երգչուհի Քեթի Փերրին այս անգամ հարցազրույց տվեց «Vogue USA» -ին:Քեթին հարցազրույցի ժամանակ պատմել է,թե ինչու չի շփվում Ռասսելի հետ և ինչու բաժանվեց Մայերից:
- Ռասսել Բրենդը շատ խելացի մարդ է,ուղղակի հրաշագործ:Ես սիրահարված էի նրան ,երբ ամուսնանում էի:Բայց ես սկսեցի նրա հետ չխոսել այն պատճառով,երբ նա ինձ մի անգամ նամակ գրեց. <<Մենք բաժանվում ենք 2011 թվականի դեկտեմբերի 31-ին:Բացի այդ,Ռասսելը չկարողացավ կյանքը կապել ուժեղ և հավասարակշռված կնոջ հետ:Ես չեմ ասում,որ ես մեղք չունեմ մեր բաժանման մեջ:Ճիշտ է ես միշտ լինում էի շրջագայությունների,բայց հաճախ նրան հետս տանում էի կամ էլ փորձում շուտ վերադառնալ:Սկզբում Ռասսելը ուզում էի,որ մենք ընտանիքում հավասար լինենք,բայց հետո սկսեց կառավարել ինձ:Նրան դուր չէր գալիս այն,որ ես իմ տնօրենի հետ էի :Ես գիտեմ ճիշտը,բայց ձեզ չեմ ասի:Այն պահված է իմ պահարանում սև օրվա համար:Ռասսելի հումորը շատ տարօրինակ էր,կարելի է ասել նույնիսկ խելագար:Մի անգամ ես եկել էի նրա հաղորդմանը,բայց նա դրա մասին չգիտեր:Նա կատակում էր իմ մասին և ծիծաղում:
Ռասսելից բաժանվելուց հետո Քեթին սկսեց հանդիպել երգիչ Ջոն Մայերի հետ,ումից նույնպես շատ կարճ ժամանակում բաժանվեց:
No comments:
Post a Comment