Հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմական հագուստի մասին, որը Մեծ Բրիտանիայում սկանդալ էր առաջացրել:
- Ըստ The Telegraph-ի, 43-ամյա երգչուհին հայտարարել է. «Չեմ կարծում, որ ես ավելի անպարկեշտ էի հագնված, քան մյուս փոփ աստղերը: Ես նույնպես բաց հագուստներ եմ հագնում, բայց դրանք իմ կազմվածքի պատճառով ավելի սեքսուալ են թվում: Այդ պատճառով նման մեղադրանքներն անարդարացի եմ համարում»:
Հիշեցնենք, որ Britain's Got Talent շոուի եզրափակչում ելույթից հետո Ջենիֆեր Լոպեսին բեմական հագուստի պատճառով անվանել էին «թեթեւ վարքի տեր աղջիկ» եւ մեղադրել բրիտանացի երիտասարդ սերնդի մեջ անբարոյականություն սերմանելու համար:
No comments:
Post a Comment