Բրիտանական ԶԼՄ-ները բացահայտել են Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի ծննդաբերության մանրամասները:
- Ըստ Daily Mail-ի, դքսուհին ծննդաբերելու է Պադինգթոնի Սուրբ Մարիամի հիվանդանոցում: Այստեղ գտնվելու մեկ օրվա արժեքը 10 հազար ֆունտ է: Հիվանդանոցում պրոֆեսիոնալ խոհարարներով խոհանոց կա, այդ պատճառով Միդլթոնի բոլոր կամակորությունները կբավարարվեն: Հիվանդասենյակում համացանց կա, ալեհավաքով հեռուստացույց, իսկ փոստատարն ամեն առավոտ թարմ թերթեր է բերում:
Դքսուհու երեխայի ծնունդն ընդունելու է Եղիսաբեթ 2-րդ թագուհու անձնական բժիշկ Մարկուս Սեթչելը: Արքայազն Ուիլյամը, ամենայն հավանականությամբ, արքայական ժառանգի ծննդին ներկա չի լինի, քանի որ այդ օրը հերթապահության է լինելու (Ուիլյամը փրկարարական ուղղաթիռի օդաչու է): Քեյթի կողքին կլինեն մայրը՝ Քերոլը եւ քույրը՝ Պիպան:
No comments:
Post a Comment