Friday, June 7, 2013

Պապարացցիները սպառնում են Քիմ Քարդաշյանին: [E]



Քիմ Քարդաշյանը միշտ համբերատար է եղել պապարացցիների հարցում, սակայն  նրա համբերության բաժակն արդեն լցվել է: Նա պապարացցիների վրա բարկացել է ասելով, որ էլ իրեն չլուսանկարեն և պապարացցիները սկսել են սպառնալ նրան: Այս մասին Քիմը ասել է. "Այսօր ես պապարացցիներին արգելեցի ինձ լուսանկարել և նրանք սպառնացին ինձ: Նրանք ասացին, որ եթե ես շարունակեմ խանգարել իրենց իմ կյանքը վտանգված կլինի: Ինչպես կարող են նրանք վնասել իմ չծնված երեխային: Իսկ երեկ  չորս մեքենա շրջապատեցին ինձ: Մեկը առջևից, իսկ երեքը ետևից: Դա սարսափելի է:
 Շատ տարիներ ես հարգալից եմ վերաբերվել, սակայն վերջերս նրանց արած լուսանկարները ինձ բարկացնում են: Խնդրում եմ թույլ տվեք հղիության վերջին ամիսները ես հանգիստ անցկացնեմ, առանց սպառնալիքների: Թույլ տվեք, որ ես դուրս գամ տնից առանց վախենալու և առանց մտածելու ձեր սպառնալիքների մասին: Ես ինչ պետք է անեմ, որ ինձ հանգիստ թողնեք? Ես էլ 25 տարեկան Քիմը չեմ, ես արդեն 32 տարեկան եմ և ինձ նյարդայնացնում են այդ տեսախցիկները":

No comments:

Post a Comment