Լինդսեյ Լոհանը ձերբակալվել է ոստիկանին սուտ ցուցմունք տալու պատճառով մեքենա քշելու ժամանակ խախտումների մասին, որի պատճառով վթար էր տեղի ունեցել: Նա նաև ձերբակալվել է հարբած ղեկին նստելու և թմրանյութեր օգտագործելու համար:
Նիքոլ Ռիչին ձերբակալվել է հարբած վիճակում ավտոմեքենայի ղեկին նստելու համար:
Փերիս Հիլթոնը ձերբակալվել է թմրանյութեր օգտագործելու կասկածանքով:
Շայա Լաբֆը ձերբակալվել է, երբ ռեստորանում հարբած ժամանակ վիրավորել է մատուցողներին և ռեստորանի փակվելուց հետո չի ցանկացել դուրս գալ ռեստորանից:
Էմինեմի ձերբակալության պատճառը ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելն էր:
Մել Գիբսոնը ձերբակալվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենայի ղեկին նստելու համար:
Ռասսել Բրենդը ձերբակալվել է ուրիշի ունեցածը առանց թուլտվության վերցնելու հոդվածով: Նա վերցրել է պապարացցիներից մեկի հեռախոսը և կոտրել այն: Դրանից հետո նա ստիպված է եղել 5000 դոլար տուգանք վճարել:
Մայքլ Ջեքսոնը ձերբակալվել է անչափահասների վրա բռնություն գործադրելու համար:
Ամանդա Բայնեսը ձերբակալվել է հարբած ղեկին նստելու համար, իսկ վերջերս նա տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք թմրանյութեր օգտագործելու պատճառով:
No comments:
Post a Comment