Ըստ The Hollywood Life-ի, 25-ամյա աստղը, հավանաբար, որոշել է երկար չտանջվել հագուստի ընտրության հարցում, որով նա Անտվերպենում նախանշված համերգից մի քանի ժամ առաջ ներկայացել է երկրպագուներին: Ռիհաննան հագել էր սպիտակ մարզաշապիկ, մոխրագույն գլխարկ եւ բարձրակրունկ կոշիկներ: Մարզաշապիկի տակից, սակայն, մեծ դժվարությամբ նկատել են նաեւ փոքրիկ կիսատաբատը: Երգչուհու որոշ երկրպագուներ ընդհանրապես կարծել են, թե Ռիհաննան մոռացել է հագնել այն: Աստղը, սակայն, մտահոգ տեսք չի ունեցել կիսատաբատի բացակայության համար եւ հաճույքով ինքնագրեր է բաժանել:
No comments:
Post a Comment