Tuesday, July 2, 2013

Նիկոլ Շերզինգերն ու Լյուիս Հեմիլթոնը բաժանվում են:{V}


Formula-1 ավտոմրցարշավի աստղ Լյուիս Հեմիլթոնը եւ 35-ամյա երգչուհի Նիկոլ Շերզինգերը որոշել են բաժանվել:
  • Ըստ The Sun-ի, 28-ամյա մարզիկն այլեւս չի շփվում ամերիկյան երգչուհու հետ: Զույգը հանդիպում էր 5 տարի, եւ Լյուիսը մտադիր էր առաջիկայում առաջարկություն անել Նիկոլին: The Pussycat Dolls-ի նախկին մեներգչուհու ներկայացուցիչը նշել է, որ զույգի համար դժվար էր, քանի որ հազվադեպ էին հանդիպում. Նիկոլն ապրում է ԱՄՆ-ում, իսկ Լյուիսը՝ Շվեյցարիայում: Սակայն նրանք որոշել են պահպանել ընկերական հարաբերությունները:
Նշենք, որ ավելի վաղ զույգն արդեն մեկ անգամ բաժանվել է, երբ 2010 թվականին լրագրողները նկատել էին թեթեւ վարքի տեր 10 աղջկա հետ երեկույթ կազմակերպած Հեմիլթոնին, իսկ Նիկոլին լուսանկարել էին R&B-ի աստղ Քրիս Բրաունի հետ համբուրվելիս:

No comments:

Post a Comment