- Ճանաչված երգչուհի Ռիհանան, ով Diamonds World Tour համերգային ծրագրով շրջագայում է Եվրոպայում, Դանիայից ուղեւորվել է Լեհաստան:
- Ըստ The Sun-ի, երգչուհին որոշել է մտերիմ ընկերուհու՝ Մելիսա Ֆորդի հետ այցելել Սոպոտայի լողափ, սակայն երկրպագուները խաթարել են նրա հանգիստը: Ռիհանան եւ Մելիսան պատրաստել են լողափային հովանոցները, սակայն չեն կարողացել խուսափել իրենց հանդեպ մշտական ուշադրությունից:


25-ամյա աստղի հանգիստը խափանվել է, եւ զայրացած երգչուհին որոշել է տեսանյութ նկարահանել, որտեղ այսպես է արտահայտվել. «Ահա թե ինչի է նման Լեհաստանում հանգիստը: Փորձում ենք արեւահարվել: Ինձ վանդակում հայտնված կենդանու նման եմ զգում»:




Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռիհանան Կոպենհագենում մանկության գիրկն էր ընկել. նա այցելել էր դանիական մայրաքաղաքի Տիվոլի զբոսայգի:
Նշենք, որ ավելի վաղ երգչուհին ժամանակ էր գտել մասնակցել Փարիզի Grand Palais-ում անցկացվող Chanel-ի նորաձեւության ցուցադրությանը: Այստեղ Կառլ Լագերֆելդը ներկայացնում էր ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուն:
Հավելենք, որ հունիսի 30-ին Լոս Անջելեսում կայացած Black Entertainment Television (BET) Awards-2013 երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Ռիհանան արժանացել էր մրցանակի՝ որպես R&B/Pop լավագույն երգչուհի:
No comments:
Post a Comment