Friday, August 2, 2013

Հատված One Direction-ի "GQ" ամսագրի հարցազրույցից: [L]


One Direction-ի տղաները ունեցել են ֆոտոսեսիա GQ ամսագրի համար: Նրանք հարցազրույցի ժամանակ ասել են:
Հարրի Սթայլս: «Մեր շրջապատում շատ շշուկներ են պտտվում, որոնցից մի քանիսը զվարճալի են, մյուս մասը ծիծաղելի, իսկ մնացածը ինձ ուղղակի նյարդայնացնում է: Ես չեմ բողոքում: Բայց ինձ դուր չի գալիս, որ շատ աստղեր փորձում են արդարանալ թվիթթերի միջոցով՝ գրելով, որ այն ճիշտ է: Թող այդպիսի բաները մնան այնպես ինչպես կան: Չէ որ ես գիտեմ իրականում ինչ է լիինում»:
Նայլ Հորան: «Մենք նոր ալբոմի համար շատ ժամանակ ունենք: Բայց այլ լինելու է մի փոքր ռոք ժանրի մեջ եւ տարբերվելու է մյուս ալբոմներից»:
Լիամ Փեյն: «Ես ծանր գրաֆիկ ունեմ: Երբմն ես չեմ կարողանում որոշել ինչը անել եւ ինչը չանել: Ստացվում է այնպես, որ ես գնում են այն միջոցառումներին, որտեղ պարտավոր եմ ներկա գտնվել: Ես պարտավոր եմ դա անել»:
Լուի Թոմիլինսոն: «Կարծում աղջկա հանդեպ հավատարմություն պահպանելը այնքան էլ դժվար չէ: Եվ իմ կարծիքով այն աղջիկը, ով պատրաստ է միանգամից անկողին մտնել, նրանցից չէ, ում հարկավոր է տուն բերել»:
Զեյն Մալիկ: «Ուզում եմ, որ մեր պատվին արձան կառուցեն: Ես ցանկանում եմ իմ հետքը թողել երաժշտության ասպարեզում»:
 
 
 

No comments:

Post a Comment