Sunday, January 26, 2014

Աստղեր, ովքեր հրաժարվել են հայտնի դերերից: [E]


Սկզբում Կելլան Լաթսին առաջարկել են Էդվարդ Կալլենի դերը, սակայն նա հրաժարվել է:  Նա կարծում էր, որ չի կարող այդքան ագրեսիվ դեր խաղալ: Փոխարենը նա ընտրեց եղբոր` Էմմետի դերը:

"Սպանել Բիլլին" ֆիլմի աստղ Դերիլ Հաննային առաջարկել էին նկարահանվել "Գեղեցկուհի" ֆիլմում, սակայն նա հրաժարվել էր պատճառաբանելով, որ դա նվաստացնում է կնոջ արժանապատվությունը: Նրա փոխարեն այդ դերը խաղաց Ջուլիա Ռոբերտսը:

Հայտնի դերասան Բրեդ Փիթը հրաժարվել է խուզարկու Բորնի դերը խաղալուց:  Սակայն Մետտ Դեյմոնը շատ շուտ համաձայնվել է նկարահանվել:

Ճիշտ է Սքարլետ Յոհանսոնը մի փոքր նմանություն ունի Մերլին Մոնրոյին, բայց "7 օր ու գիշեր Մերլինի հետ" ֆիլմում լավ խաղաց նաև Միշել Վիլլիամսը: Սքարլետ Յոհանսոնին շատ էին խնդրել համաձայնել, բայց Սքարլետը միշտ մերժել էր:

Warner Bros-ի հետ ունեցած խնդիրների պատճառով Անջելինա Ջոլին հրաժարվել էր "Գրավիտացիա" ֆիլմում գլխավոր դերը խաղալուց: Նրան փոխարինեց Սանդրա Բալլոկը: 

Դերասանուհի Ռեյչել Մքադամսը հրաժարվել է նկարահանվել "Սատանան Պրադա է կրում" ֆիլմում նկարահանվել, որովհետև սիրում է ավելի լուրջ ֆիլմեր: Իսկ Էնն Հեթեթուեյի համար այս ֆիլմը մեծ դեր ունեցավ կյանքում:

Նատալի Պորտմանը հրաժարվել է նկարահանվել "Աղջիկը վիշապի դաջվածքով" ֆիլմում: Այդ դերը խաղաց Ռունի Մարան, ով նաև Օսկարի արժանացավ:

Գվինետ Փելթրոուն հրաժարվել է նկարահանվել հայտնի "Տիտանիկ" ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը: Նրան փոխարինել է Քեյթ Վինսլետը:

Ջոննի Դեպպին առաջարկել են խաղալ վամպիր Լեստատի դերը, սակայն նա հրաժարվել է և այդ դերը խաղացել է Թոմ Քրուզը:



1 comment: