Saturday, January 11, 2014

Լեդի Գագան ցանկանում է թանգարան բացել, ի պատիվ Մայքլ Ջեկսոնի: [S]


Երգչուհի Լեդի Գագան հավաքել է բավականին շատ չափով իրեր,որոնք պատկանել են Մայքլ Ջեկսոնին և այժմ ցանկանում է դրանք տալ մարդկանց: Այդ նպատակով երգչուհին որոշել է թանգարան բացել,որը նվիրված կլինի Փոփի արքային: Երգչուհի 2012 թվականին կարողացել է ձեռք բերել Մայքլի "Thriller" տեսահոլովակի բաճկոնը և սպիտակ ձեռնոցը,որի համար վճարել է 200 հազար դոլար.

  • Պատճառը,թե ինչու եմ գնել Մայքլի հագուստը այն է,որ ինչքան իմ շքեղ հագուստներն են ինձ համար կարևոր,այնքան էլ բոլոր իմ ձայնագրությունները և մրցանակները:Ես կարծում եմ դրանք կրում են շատ դրական լիցքեր և հիշողություններ:Երբ լսեցի,որ Մայքլի հագուստը վաճառվում է,մի պահ տխրեցի և նույնիսկ լաց եղա,որովհետև նա այլևս մեզ հետ չէր:Ես հոգ կտանեմ նրանց մասին և խնամքով կպահպանեմ:

Երգչուհին այժմ հավաքում է արժեքավոր իրեր Մայքլի ընտանիքի անդամներից և ինքն էլ փորձում է իր ուժերով դրանք ձեռք բերել:Երգչուհի նաև ասել է,որ միշտ աշխատելիս հագնում է Մայքլի բլուզներից մեկը:

No comments:

Post a Comment