Tuesday, January 7, 2014

Ամենակարճատև աստղային ամուսնությունները: [E]


Աստղային ամենակարճատև ամուսնություններից է Բրիթնի Սփիրսի և Ջեյսոն Ալեքսանդրի ամուսնությունը: Այն տևել է ընդամենը մի քանի օր: Արարողությունը տեղի է ունեցել 2004թ.-ի հունվարի 3-ին Լաս Վեգասում: Զույգը պատմել է, որ չէին հասկացել այդ պահի լրջությունը և մի քանի օր հետո հրաժեշտ էին տվել միմյանց:


Ընդամենը 9 օր է տևել Կարմեն Էլեկտրայի և Դենի Ռոդմանի ամուսնական կյանքը: Այն նույնպես տեղի է ունեցել Լաս Վեգասում: Կարմենը խոստովանել է, որ մոր մահից հետո ցանկացել է սփոփանք գտնել իր համար, այդ պատճառով էլ սխալ քայլ է կատարել:


Էդդի Մերֆիի և Թրեյսի Էդմոնդսի հարսանիքը տեղի է ունեցել 2008թ.-ի հունվարի 1-ին , իսկ հունվարի 16-ին նրանք հայտարարել են, որ բաժանվում են:


Երկու ամիս է տևել դերասանուհի Դրյու Բերիմորի և Ջերեմի Թոմասի ամուսնությունը: 


Երեք ամիս է տևել դերասան Քոլին Ֆարելլի և դերասանուհի Ամելիա Ուորների ամուսնությունը:


Երկու ամիս է տևել նաև Քիմ Քարդաշյանի և Քրիս Համֆրիսի ամուսնությունը: 


Երեք ամիս է տևել Նիքոլաս Քեյջի և Լիզա Մարիայի ամուսնությունը: Մինչ այդ Լիզան ամուսնացած է եղել Մայքլ Ջեքսոնի հետ: 


Չորս ամիս է տևել Պամելա Անդերսոնի և Կիդ Ռոկի ամուսնությունը:



No comments:

Post a Comment