Sunday, January 26, 2014

Հոլլիվուդյան համադասարանցիներ: [E]


Դերասանուհիներ Քեյթ Հադսոնը և Լիվ Թայլերը մինչև հայտնի դառնալը համադասարանցիներ են եղել Սանտա-Մոնիկայի Crossroads դպրոցում:

Շոն Պեննը, Ռոբերտ Դաունին, Չարլի Շինը և Ռոբ Լոուին ճիշտ է համադասարանցիներ չեն եղել, բայց սովորել են նույն դպրոցում: Իսկ Ռոբ Լոուինն և Չարլի Շինը մտերիմ ընկերներ են եղել:

Քամերոն Դիասը և Սնուփ Դոգգը երկուսն էլ եղել են "Long Beach" դպրոցի շրջանավարտներ:

Ադելը և Ջեսսի Ջեյը երգել են միասին բրիտանական արվեստի դպրոցում:

Թուփաքը և Ջադա Պինկետ Սմիթը հաճախել են "Բալտիմոր" արվեստի դպրոցը:

Բեն Աֆֆլեկը և Մետտ Դեյմոնը ընկերացել են դեռ վաղ տարիքից: Նրանք միասին սովորել են Բոստոնի Cambridge Rindge & Latin դպրոցում:

Հայտնի ռեպերներ` Ջեյ Զին և Բուստա Ռայմեսը հաճախել են Բրուկլինից ոչ հեռու George Westinghouse  դպրոցը:


Դերասանուհիներ Նիքոլ Քիդմանը և Նաոմի Վաթսը իրար հետ հաճախել են  North Sydney Girls դպրոցը, որն նախատեսված է միայն աղջիկների համար:


No comments:

Post a Comment