Friday, February 21, 2014

Հնարավոր է, որ Մայլի Սայրուսի շրջագայությունները դադարեցնեն: [E]



Մայլի Սայրուսի զարմանալի պահվածքը շրջագայությունների ընթացքում շատ կարճ ժամանակում մեծ աղմուկ բարձրացրեց: Հնարավոր է, որ Մայլի Սայրուսի շրջագայությունները դադարեցնեն: Քանի, որ շրջագայությունների հենց առաջին օրվանից շատ վիրավորանքներ և դժգոհություններ են եղել: Առաջին շոուի` Վանկուվերի լուսանկարները շատ արագ տարածվեցին համացանցում և դարձան շատերի հիասթափության առիթը: 21-ամյա երգչուհին բեմի վրա պարում էր իր մշտական "թվերքը", բացի այդ անշնորհք պարեր էր ներկայացնում, հանում էր իր լեզուն և այլ այդպիսի բաներ: Համերգներին կազմակերպիչներին և հենց Մայլիին շատ վիրավորանքներ են ուղարկվել, իսկ տոմսեր ունեցողներից շատերը ափսոսել են գնելու համար: Նրա փոքրիկ երկրպագուների մայրիկները շոու առաջին րոպեներից դուրս են հանել իրենց երեխաներին:





No comments:

Post a Comment