Sunday, February 2, 2014

Ադամ Լամբերտի և Լիա Միշելի հերոսներին «Glee» հեռուստասերիալում սիրավեպ է սպասվում? [R]


Շշուկներ են պտտվում, որ Գլի հեռուստասերիալում, որտեղ ներկայումս նկարահանվում է Ադամ Լամբերտը որպես Էլիոտ Գիլբերտ, նրա հերոսը և Լիա Միշելի հերոս Ռեյչել Բերրին կունենան «հետաքրքիր» պատմություն, որը կսկվի 5-րդ եթերաշրջանի 10-րդ սերիայում նրանց երկուսի ընկերությամբ:
Վերջերս նաև հարցազրույցում Լիա Միշելը հայտնել էր, որ նրանց հերոսներին նոր սցենարային պատմություն է սպասվում, պետք է շատ մտերմանան և միասին զուգերգեր կատարեն:
Նշենք, որ այժմ Ռեյչելը միայնակ է, քանի որ Լիա Միշելի նախկին նշանած Քորի Մոնթեյթը, ով մի քանիս առաջ մահացավ, ֆիլմում նույնպես նրա սիրելին էր` որպես Ֆինն: Նրա մահից հետո Ռեյչելը միայնակ է մնացել, իսկ ֆիլմի կազմակերպիչները հայտնել են, որ շուտով Ռեյչելը գտնելու է իր նոր սիրուն:






No comments:

Post a Comment