Բրիտանական երգչուհի Ադելը, ենթադրաբար, կամուսնանա իր ընկեր Սիմոն Քոնեքիի հետ:
Ըստ Us Weekly-ի, 24-ամյա երգչուհին ծրագրում է հարսանեկան արարողությունն անցկացնել այս տարվա ամռանը կամ աշնանը, Լոս Անջելեսի իր նոր տանը: Ադելն ու Քոնեքին հանդիպում են ավելի քան մեկ տարի: Նրանք 5 ամսական որդի ունեն՝ Անջելոն (Ադելն ինքը երբեք չի հաստատել, որ երեխային այդ անունով են կոչում): Քոնեքին նաեւ 6-ամյա դուստր ունի առաջին ամուսնությունից:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին արդեն լուրեր էին պտտվում Ադելի գաղտնի ամուսնության մասին, որոնք, սակայն, իր միկրոբլոգում երգչուհին հերքել էր: «Ես ամուսնացած չեմ»,- այն ժամանակ հայտարարել էր Ադելը:

No comments:
Post a Comment