Կանադական փոփ երգիչ Ջասթին Բիբերի մայրը՝ Փեթի Մալլեթն աղոթում է որդու համար:
TMZ-ի փոխանցմամբ, վերջերս Մալլեթը նկարահանվել է Լյուդվիգ Վան Բեթհովենի մոր մասին «Crescendo» պատմական կարճամետրաժ ֆիլմում: Հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, թե նմանություն է տեսնում իր եւ իր հերոսուհու միջեւ: «Նա երաժշտությամբ տարված որդի ուներ, ես էլ ունեմ: Երբ նա հղի էր, փորձել է ազատվել երեխայից: Ես նույնպես որդուս ծնունդից 6 ամիս առաջ ցանկանում էի ընդհատել հղիությունը: Այնպես որ, մենք շատ ընդհանրություններ ունենք»,- հայտարարել է Փեթի Մալլեթը:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Բիբերին հետապնդում էր անձնական եւ մասնագիտական անհաջողությունների շարքը: Հավանաբար, մոր աղոթքներն ու հավատը նրան օգնեցին հաղթահարել բոլոր դժվարությունները:
No comments:
Post a Comment