Ամերիկյան սկսնակ դերասանուհի Նիկոլա Պելտցը կկատարի «Տրանսֆորմերներ»-ի չորրորդ մասին կանացի գլխավոր դերը:
Ըստ Deadline-ի, 18-ամյա Պելտցը ծնվել է միլիարդատիրոջ եւ ֆոտոմոդելի ընտանիքում: Ավելի վաղ նա էպիզոդիկ դերեր է կատարել «Սպանության իրավունք» ֆիլմում՝ Ռոբերտ դե Նիրոյի եւ Ալ Պաչինոյի գլխավոր դերակատարմամբ եւ «Հարոլդ» ժապավենում: Նրա միակ մեծ դերը Մ.Նայթ Շյամելանի «Տարերքների տիրակալը» ֆիլմում ջրի տիրուհի Քաթարայի մարմնավորումն էր, որը քննադատների կողմից ճանաչվել է պատմության մեջ վատագույնը:
Հիշեցնենք, որ «Տրանսֆորմերներ»-ի առաջին երկու մասերի գլխավոր կանացի դերը կատարել է Մեգան Ֆոքսը: Նա նախագծից հեռացվեց այն բանից հետո, երբ ֆիլմի ռեժիսոր Մայքլ Բեյին համեմատեց Ադոլֆ Հիտլերի հետ:
No comments:
Post a Comment