Wednesday, March 27, 2013

Մահապատժի տեսարանի նկարահանմանը դերասանուհին մահից է ազատվել:{V}


Բահրեյնից դերասանուհի Ֆաթիմա Ռեհիմը «Տխրության ոչ մի արցունքի կաթիլ» սերիալում մահապատժի տեսարանի նկարահանումների ժամանակ կախաղանի հարթակում սայթաքել է, երբ պարանը փաթաթված է եղել նրա պարանոցին:
Ըստ Life News-ի, Բահրեյնից 37-ամյա աստղը պետք է խաղար մահապատժի դատապարտված հերոսուհու դերում: «Մտածում էի՝ մահանում եմ. հալյուցինացիաներ սկսվեցին, փորձում էի գոռալ եւ վերջապես կորցրեցի գիտակցությունս: Հիշում եմ, որ այդ ժամանակ մտածում էի մորս եւ երեխաներիս մասին»,- պատմել է Ռեհիմը: Դերասանուհուն օգնության են շտապել օգնականները: Նրան արագ հանել են օղակից եւ առաջին օգնություն ցույց տվել: Տուժածի պարանոցին միայն պարանի հետքերն են մնացել:

No comments:

Post a Comment