Ըստ Daily Mail-ի, 26-ամյա դերասանուհին հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է մինչեւ հիմա կրում ժամանակավորապես տրված ոսկերչական զարդը: Հայտնի է միայն, որ սերիալի ղեկավարությունը Լոհանին թույլ է տվել ապարանջանը վերցնել մեկ օրով: Հնարավոր է, որ «Ցասման կառավարումը» սերիալի հեղինակները որոշել են այն նվիրել դերասանուհուն: Սակայն աստղի բազմաթիվ երկրպագուներ կասկածում են այս վարկածին՝ հիշելով, որ 2011 թվականին Լինդսի Լոհանին բռնել էին 2.5 հազար դոլար արժողությամբ մանյակով, որը նա գողացել էր Կալիֆորնիայում, Venice ոսկերչական խանութից:
No comments:
Post a Comment