Saturday, March 30, 2013

Քիմ Քարդաշյանը հետեւել է նորաձեւության քննադատների աղերսներին:{V}


Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հետեւել է քննադատների խորհուրդներին, ովքեր կարծում են, որ հղի կնոջ համար չափազանց նեղ զգեստներ է ընտրում, եւ փաթաթվել կաշվե լայն, կարճ կիսաշրջազգեստում:
Ըստ Daily Mail-ի, աստղը ներկայացել է Yves Saint Laurent-ի ծնկից բարձր սեւ կաշվե կիսաշրջազգեստով եւ մուգ գույնի ժանեկավոր կարճ շապիկով: Չնայած երկրպագուների կողմից հնչած բազմաթիվ կշտամբանքներին, թե Քիմն անտեսում է հարթ ներբանով հարմար կոշիկները, աստղն այս անգամ էլ չի կարողացել հրաժարվել Jimmy Choo-ի շքեղ բարձրակրունկ կոշիկներից: Քարդաշյանի կերպարը լրացրել են ոսկերչական զարդերը. ադամանդե ականջօղեր եւ երկու ոսկե մատանի: Քիմը միշտ խոստովանել է սեւ գույնի հանդեպ իր սերը. «Ես սեւ միշտ եմ կրել եւ սիրում եմ այդ գույնը. այն պարզ է եւ շքեղ»:

No comments:

Post a Comment