Դերասանուհի եւ կենդանիների պաշտպան Բրիջիթ Բարդոն կորցրել է Ռոնտոնտոն անունով իր երկու տարեկան կատվին:
Ըստ Gala-ի, Ռոնտոնտոնը փախել է, երբ Բարդոյի Սեն Տրոպեի տան առջեւ ծառեր են կտրել: Դերասանուհու խոսքով, կատուն առանձնակի նշաններ չունի, բացի այն, որ «փոքրիկ է եւ կլոր»: Բարդոն խոստովանել է, որ սիրելիի կորստի պատճառով ճնշված է զգում: «Կորցրել եմ քունս»,- ընդգծել է դերասանուհին: Կատվին վերադարձնելու դիմաց նա 600 եվրո պարգեւ է նշանակել:
Հիշեցնենք, որ Բրիջիթ Բարդոն կենդանիների մոլի պաշտպան է: Նա հաճախ է մասնակցել կենսաբանական բազմազանության պահպանմանն ուղղված ակցիաների:
No comments:
Post a Comment