Wednesday, March 27, 2013

Քիմ Քարդաշյանը կարոտում է բաց գույնի մազերը:{V}



Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում երկրպագուներին է ներկայացրել լուսանկարներ, որոնցում շիկահեր է:
Ըստ The Hollywood Life-ի, 32-ամյա աստղը նաեւ մակագրել է լուսանկարը. «Կարոտում եմ խարտյաշ մազերս»: Լուսանկարն արվել է 2009 թվականի օգոստոսին, երբ Քարդաշյանն առաջին անգամ խարտյաշ մազերով ներկայացավ Teen Choice Awards-ի մրցանակաբաշխության արարողությանը: 3 տարի անց, 2012 թվականի օգոստոսին Քիմը նորից մազերը շեկ ներկեց, բայց շուտով կրկին վերադարձավ իր բնական մուգ գույնին:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը հուլիսին առաջին երեխան է ունենալու: Հղիության ընթացքում նա արդեն 9 կգ գիրացել է: Քիմը չի բացառում, որ հղիության ավարտին իր քաշը կավելանա 30 կգ-ով:

No comments:

Post a Comment