Thursday, March 28, 2013

Քարդաշյանը կրկին հայտնվել է մարմինը գրկող զգեստով:{V}


Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում ներկայացել է մարմինը գրկող մոխրագույն զգեստով՝ ցուցադրելով իր փարթամ կազմվածքը:
Ըստ Eonline-ի, 32-ամյա աստղը հերթական անգամ ապացուցեց, թե պարտադիր չէ, որ հղի կանայք անձեւ, կլորացած փորը թաքցնող հագուստներ կրեն: Այս անգամ Քարդաշյանը հագել էր նեղ մոխրագույն զգեստ՝ այդպիսով եւս մեկ անգամ ցնցելով իրեն ատողներին:
Հիշեցնենք, որ վերջերս Քիմ Քարդաշյանի հասցեին մեղադրանքներ հնչեցին հագուստի ընտրության հարցում ճաշակի բացակայության եւ այդ բանի համար, որ նա չի պատրաստվում հրաժարվել մարմինը գրկող հագուստներից եւ բարձրակրունկ կոշիկներից: Ի պատասխան Քիմը հայտարարեց, թե նրանց կարծիքն իր համար միեւնույն է, եւ ինքը հագնելու է այն, ինչում իրեն լավ է զգում:

No comments:

Post a Comment