Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, թե չի պատրաստվում հղիության ընթացքում հրաժարվել բարձրակրունկ կոշիկներից եւ դրանք փոխարինել հարթ ներբաններով ավելի հարմար կոշիկով:
Ըստ Stylecaster-ի, 32-ամյա Քարդաշյանը «Բարի առավոտ, Ամերիկա» հեռուստահաղորդման հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Իմ սկզբունքն է. երջանիկ է մայրը՝ երջանիկ է երեխան: Եվ ես ցանկանում են հագնել այն հագուստն ու կոշիկը, որում ինձ լավ եմ զգում»: Աստղը նշել է, որ մեկնաբանությունները, թե իր հագուստները չեն համապատասխանում իր կլորացած կազմվածքին, անուշադրության է մատնում:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի երեխան լույս աշխարհ կգա հուլիսին, Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:
No comments:
Post a Comment