Ռեալիթի-շոուի հղի աստղ Քիմ Քարդաշյանը լսել է հաղորդավարուհի Նիկոլ Պոլիցիի խորհուրդները, թե ինչպես «գլամուր» ծննդաբերել:
Ըստ Eonline-ի, Պոլիցին Քարդաշյանի համար տեսանյութ է պատրաստել՝ հետեւյալ խորհուրդներով. «Քիմ, առաջին տպավորությունը որոշում է ամեն ինչ: Երբ առաջին անգամ տեսնես փոքրիկին, պետք է անթերի տեսք ունենաս: Եթե չես շպարվել, ապա երբ ջրերը գնան, դիմահարդարման ժամանակ կունենաս»: Նիկոլը խորհուրդ է տվել վառ շրթներկ օգտագործել, որը կհակադրվի հիվանդանոցային գունատ գույներին:
Բացի այդ, հաղորդավարուհին նաեւ պնդել է հիվանդանոց տանել որեւէ նորաձեւ ապրանքանիշի խալաթ, քանի որ հիվանդանոցում տրվածները չափազանց տգեղ են: Եվ վերջում, Պոլիցին Քիմին խորհուրդ է տվել ջրակայուն սեւաներկ ձեռք բերել, որը ծննդաբերության եւ երեխայի հետ առաջին հանդիպման ժամանակ չի հոսի արցունքների պատճառով:
No comments:
Post a Comment