Բրիտանական երգչուհի Դայդոն իր հիացմունքն է արտահայտել Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի հանդեպ:
Eonline-ի տեղեկացմամբ, երգչուհին հայտարարել է, թե Քեյթը «թագավորական ընտանիք իսկական հրաշք բերեց» եւ հավելել. «Չեք կարող չհիանալ նրանցով (Քեյթով եւ Ուիլյամով): Ես հարսանիքին նստած էի հիացմունքից քարացած… Քեյթն այնքան գեղեցիկ էր: Դա կախարդական էր: Պետք է խոստովանեմ, որ դա իսկապես ինչ-որ անսովոր բան էր»:
Հիշեցնենք, որ Դայդոն ամուսնացավ իր ընկերոջ՝ Ռոան Գեւինի հետ եւ 2011 թվականի հուլիսին լույս աշխարհ բերեց Սթենլի որդուն:
No comments:
Post a Comment